«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չհեռանալը վկայում է ծրագրված պետական դավաճանության մասին

Չհեռանալը վկայում է ծրագրված պետական դավաճանության մասին
15.08.2025 | 18:11

Երբ քաղաքական թիմը (նաև ցանկացած պաշտոնատար անձ) տեսնում է (իսկ չտեսնելու տարբերակ չկա այդ ատյանում), որ իր կառավարումը նորանոր խնդիրներ է ստեղծում, անվտանգային առումով թուլացնում է պետությունը, թշնամու դիրքերն է ամրապնդում, քաղաքացիների դժբախտության և այլևայլ խնդիրների պատճառ է դառնում, նա անմիջապես պիտի հեռանա:

Չհեռանալը վկայում է ծրագրված պետական դավաճանության և այլևայլ նենգադավ պլանների մասին:

Այստեղ երկրորդ տարբերակ չկա:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3624

Մեկնաբանություններ